25 տարի առաջ այս օրը՝ 1992 մայիսի 18-ին, ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և խիստ զարմացած: Ֆրանսիական մամուլը գրում էր, թե հայերը գրավել են Չինաստանը:
Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Ադրբեջանի Լաչինի շրջանը:
Բանն այն է, որ ԵԱՀԽ-ի հերթական նիստի ժամանակ բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական բանակի կողմից ազատագրման առիթով: Թարգմանությունը 6 լեզվով էր, այդ թվում նաև ֆրանսերեն. «Hier l'armée de l'Arménie a occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը)»:
ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով դահլիճում ներկա Չինաստանի ներկայացուցիչն անմիջապես սկանդալ է սարքում և նիստն ընդհատվում է: Այնուհետև բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքն ու լսում հետևյալը. «Excusez-moi, s՛il vous plait, ce n'est pas l'armée de l'Arménie, qui a occupée la Chine, c'est l'armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցե՛ք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Լեռնային Ղարաբաղի բանակն է օկուպացրել Չինաստանը)»: