ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։
«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չեն կարող անպատասխան մնալ։ Այդ նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ձգել պտուտակները սիրիական ռեժիմի և նրա առավել ականավոր կողմնակիցների, ներառյալ Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ», - ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը։
Նշվում է, որ օրինագիծը կդիտարկվի սենատի կողմից և կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։