Ամերիկացի սենատորներն Անկարայից պահանջել են ներողություն խնդրել Վաշինգտոնում ցուցարարների հետ Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցների բախման համար, փոխանցում է The Hill պարբերականը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը, որը տեղ է գտել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան սահմաններից դուրս», - նշվում է հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Կրուզի, Թոմ Կոտոնի և Մայքլ Լիի համատեղ հայտարարությունում։
Նրանց խոսքով՝ Թուրքիայի պաշտոնատար անձանց նման վարքը ոտնահարում ամերիկյան արժեքները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ։