ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ թարգմանիչը փոփոխություն է մտցրել Էրդողանի խոսքի մեջ և այն ավելի «մեղմ» ներկայացրել անգլերենով:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական gazetekarinca.com կայքին մասնավորապես, հայտնի է, որ Էրդողանի՝ «Ահաբեկչական կառույցների դեմ պայքարի շրջանակներում հույս ունենք, որ թույլ չեն տրվի նախկինում արված սխալները» խոսքերը թարգմանիչը ներկայացրել է հետևյալ կերպ. «Ահաբեկչական խմբավորումների դեմ ամբողջ աշխարհում տարվող պայքարի շրջանակներում նախկինում մեր թույլ տված սխալները մենք այլևս չենք կրկնի։ Կշարունակենք միասին աշխատել այս ոլորտում»։
Կայքը նշում է, որ հայտնի չէ, թե ինչ նպատակով կամ ում հրահրմամբ է թարգմանիչը փոխել Էրդողանի խոսքը։ Նշվում է, որ Էրդողանի ելույթը գրավոր կերպով առկա է եղել թարգմանչի ձեռքում նախապես։