«Վոլգայի» ու BMW–ի հիբրիդի հեղինակը Ռուսաստանի Վյազմա քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանն է։
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն՝ Հայկ Սարգսյանն արտասովոր մեքենան ստեղծել է հինգ տարում և իր ավտոմեքենայի շնորհիվ դարձել է «Տեխնիկայի հրաշքը Գեորգի Բելովի հետ» հաղորդման հերոս։
«Միշտ երազել եմ ունենալ այնպիսի ավտոմեքենա, որը հնարավոր չէ ինչ-որ տեղ գնել։ Վաճառեցի իմ մեքենան և այդ գումարով գնեցի 2 «Վոլգա» և մեկ BMW»,- պատմել է Սարգսյանը։
Նա մասնագիտությամբ ինտերիերի դիզայներ է։ Սարգսյանի ստեղծած հիբրիդը «խաղացել» է «Չորրորդ հերթափոխ» սերիալում։
Նշվում է, որ մեքենայի շարժիչի հզորությունը 260 ձիաուժ է, ծավալը`3.5 լիտր։