Կալիֆորնիայի նահանգապետը խոչընդոտել է թուրք հյուպատոսին գնդակահարած Սասունյանի ազատ արձակմանը

17:33     18 մայիսի, 2017

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը` կիրառելով վետոյի իրավունքը:

Թուրքական «Habersitesi» լրատվական կայքը, հղում կատարելով ամերիկյան «SFGate sitesince» լրատվակայքին, նշում է, որ նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել են թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները, փոխանցում է Ermenihaber-ը: 

Նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր բավարարել Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ Կալիֆորնիայի նահանգապետի  վավերացնելու դեպքում միայն:


© armedia.am