Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն առաջարկել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին Վաշինգտոնում դեսպանի բնակության վայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Ինչպես փոխանցում է haqqin.az-ը, այս մասին հայտնում է ամերիկյան MSNBC հեռուստաալիքը:
Հիշեցնենք, մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի վաշինգտոնյան այցելության դեմ։ Ցուցարարներն եղել են ազգությամբ հայեր, քրդեր և եզդիներ: