Նյու Յորքում հետիոտների վրա վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը «ձայներ է լսել»
Նյու Յորքի Թայմս-Սքվերում հետիոտների վրա վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը հայտարարել է, որ ինքը ձայներ է լսել, հաղորդում BBC-ն՝ նյույորքյան ոստիկանությանը հղումով:
Հաղորդվում է, որ վարորդը՝ 26-ամյա Ռիչարդ Ռոհասն, ով նախկինում եղել է ամերիկյան ռազմածովային նավատորմի ծառայող, արդեն ձերբակալված է: Ձերբակալության ժամանակ նո գոռալիս է եղել. «Դուք պետք է իմ վրա կրակեիք: Ես ցանկանում էի նրանց սպանել»:
Նշենք, որ միջադեպի արդյունքում զոհվել է 18-ամյա աղջիկ, ևս 22 մարդ վնասվածքներ են ստացել: