Բրազիլիայի գերագույն դատարանը թույլ է տվել հետաքննություն սկսել երկրի նախագահ Միշել Տեմերի նկատմամբ: Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հետաքննության առիթ է հանդիսացել դատարանի տրամադրության տակ հայտնված տեսանյութը, որում նախագահը կաշառում է խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին, որպեսզի նա «լռի»: Նշենք, որ նախկին պաշտոնյան այժմ ձերբակալված է կոռուպցիոն գործարքներում մասնակցության համար:
Նախագահի շուրջ այս սկանդալի պատճառով Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Տեմերի գլխավորած իշխող կոալիցիայից: Նախագահին իմպիչմենտ հայտարարելու հայց ներկայացրել է արդեն երեք պատգամավոր: