Հունաստանի կառավարությունը քվեարկել է նոր տնտեսական բարեփոխումների ներդրման օգտին արտասահմանյան ֆինանսական օժանդակության ծրագրի շարունակման համար, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք արժանի ենք Եվրախմբի որոշմանը, որը կարող է մեղմացնել մեր պարտքային բեռը»,- հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանն ու Միջազգային վարկավորողները համաձայնեցրել են ֆինանսական ժանդակության հերթական փաթեթի հաստատման համար նախատեսված բարեփոխումների ծրագիրը: