Էրդողանը հետևել է Վաշինգտոնում ցուցարարների հետ իր թիկնապահների բախումներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:52     19 մայիսի, 2017

«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հետևում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի, քրդերի և եզդիների բողոքի ակցիային: ավելի ուշ երևում է, թե ինչպես են ոմանք հարձակվում ցուցարարների վրա ու սկսում հարվածել: Այդ ամբողջ ընթացքում Էրդողանը նստած է մեքենայում, ոստիկանական ազդանշանից հետո նա դուրս է գալիս մեքենայից և մտնում դեսպանատան շենք:

Ականատեսի հաղորդմամբ՝ թուրքական անվտանգության աշխատակիցներին հատկապես զայրացրել են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը կրող ցուցարարները:

Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին կանչել է՝ բացատրություններ տալու:

 


© armedia.am