«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հետևում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի, քրդերի և եզդիների բողոքի ակցիային: ավելի ուշ երևում է, թե ինչպես են ոմանք հարձակվում ցուցարարների վրա ու սկսում հարվածել: Այդ ամբողջ ընթացքում Էրդողանը նստած է մեքենայում, ոստիկանական ազդանշանից հետո նա դուրս է գալիս մեքենայից և մտնում դեսպանատան շենք:
Ականատեսի հաղորդմամբ՝ թուրքական անվտանգության աշխատակիցներին հատկապես զայրացրել են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը կրող ցուցարարները:
Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին կանչել է՝ բացատրություններ տալու: