Ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոթբուքերի և պլանշետների մեջ թաքցրած պայթուցիկ սարքերի կիրառումը փաստացիորեն անխուսափելի է և միայն ժամանակի հարց է: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նման կարծիք են հայտնել ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոմիտեում:
«Հարցը պետք է դնել ոչ թե նման բան տեղի կունենա՞, այլ՝ ե՞րբ տեղի կունենա»,-հայտարարել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան-Պոլ Լաբորդը:
Նրա կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթներում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ բարձր է, քանի որ եվրոպական երկրների համար մեծ վտանգ են ներկայցնում Սիրիայից, Իրաքից Եվրոպա վերադարձող ԻՊ գրոհայինները: