Բրիտանիայում անցկացված սոց. հարցումները ցույց են տվել, որ օգտատերերը Instagram-ը համարում են ամենավատ սոցիալական ցանցը, հաղորդում է BBC-ն:
Առողջապահության Թագավորական հանրության կողմից իրականացված ուսումնասիրություններին մասնակցել են 1479 մարդ 14-24 տարեկան: Նրանց առաջարկվել է գնահատել առկա հինգ հանրաճանաչ սոցիալական ցանցերը: Ուսումնասիրության մեջ ներառված մի շարք հարցադրումները վերաբերել են YouTube, Instagram, Snapchat, Facebook և Twitter սոց. Ցացներին:
Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հոգեբանական առողջության վրա դրական ազդեցություն ունեն YouTube, ինչպես նաև Twitter և Facebook սոցիալական ցանցերը: Instagram և Snapchat ստացել են ամենասթրեսային ցանցերի գնահատականը: