Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ուրբաթ կժամանի Թբիլիսի, որտեղ սպասում են նրա մեկնաբանություններին՝ Ցխինվալում արված հայտարարության կապակցությամբ: Այս մասին Rustavi2 հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալիա Սաբանաձեն:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիա կատարած այցի ընթացքում Զալբերը շնորհավորել է Անատոլի Բիբիլովին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, որն անցկացվել է ապրիլին: Դրանից հետո նա այցելել է նաև Աբխազիա:
«Նա հանդիպումներ կունենք արտգործնախարարությունում: Լավ պահ է, որպեսզի հենց ինքը մեկնաբանի այդ հարցը», - ասել է Սաբանաձեն:
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանն այս կապակցությամբ ակնկալում է պաշտոնական Բրյուսելի արձագանքը: