3 հայ բժիշկներ մեկնել են Սուդան` փոխարինելու Թոմ Քաթինային
Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային և շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը, հաղորդում է auroraprize.com-ը:
Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ: Տևական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չլքեց մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո:
Ամերիացի բժիշկ Թոմը, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: