Աշխարհահռչակ հնդիկ ռեժիսոր Շեկխար Կապուրը սկսել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները՝ Միշելին Ահարոնյան Մարկոմի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի մոտիվներով։ Սցենարի հեղինակն է Խոսե Ռիվերան, հայտնում է ամերիկյան Deadline պարբերականը:
Ֆիլմի պրոդյուսերն է ամերիկահայ Սոնա Թաթոյանը, ով Ցեղասպանությունը վերապրածի սերունդ է: