Ռուսաստանը ներկայացնող խառ մարտարվեստների ազգությամբ հայ մարզիկ Վարդան Ասատրյանը դարձել է ամենաթեթև քաշային կարգում Fight Nights Global-ի չեմպիոն՝ մայիսի 19-ին կայացած մարտում հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Ժալգաս Ժումագուլովին, հայտնում է Новости-Արմենիան:
Արմատներով արցախցի Ասատրյանը Աստանայում ռինգ է դուրս եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի Վարդան Ասատրյանը հեռացվել էր FIGHT NIGHTS GLOBAL-ից «էթիկայի կանոնները խախտելու» համար: Այն ժամանակ նա ռինգ էր դուրս եկել Արցախի Հանրապետության դրոշով: Մարտին կազմակերպության հետ նրա համագործակցությունը վերականգնվել է: