Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ադրբեջանցուն, դարձավ Եվրոպայի չեմպիոն

11:10     20 մայիսի, 2017

Մինսկում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, եզրափակիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մարտական սամբոյում Հարություն Սարգսյանը (57 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:


© armedia.am