ՀԴԲ նախկին տնօրենը համաձայնել է ելույթ ունենալ Կոնգրեսի բաց լսումներին

12:03     20 մայիսի, 2017

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին համաձայնել է ցուցմունքներ տալ հետախուզական հարցերով Սենատի հատուկ կոմիտեի բաց լսումների ժամանակ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Դեմոկրատական կուսակցությունից սենատոր, կոմիտեի նախագահ Ռիչարդ Բերը:

Բերը հույս է հայտնել, որ ՀԴԲ նախկին տնօրենի ցուցմունքները կօգնեն պատասխանել հարցերի, որոնք առաջացել են Թրամփի կողմից Կոմիին աշխատանքից ազատելու անակնկալ որոշումից հետո:


© armedia.am