ԱՄՆ-ում երկու կործանիչներ օդ են բարձրացել ինքնաթիռում թուրք ուղևորի պահվածքի պատճառով

13:21     20 մայիսի, 2017

Ամերիկյան երկու F-22 կործանիչներ ուղեկցել են American Airlines ավիաընկերության քաղաքացիական օդանավի թռիչքն այն բանից հետո, երբ տղամարդը փորձել է ներխուժել օդաչուական խցիկ։ Այս մասին հայտնում է Hawaii News Now պորտալը։

Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից Հոնոլուլու ուղևորվող օդանավում։ Թռիչքի ժամանակ թուրք տղամարդը խախտել է անվտանգության կանոնները՝ փորձելով ներխուժել օդաչուական խցիկ։

Դրանից հետո ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը որոշել է Հավայիի աերոդրոմից երկու կործանիչ բարձրացնել օդ՝ ուղեկցության համար։

Վայրէջքից հետո տղամարդուն ձերբակալել են։


© armedia.am