Հնդիկ ռեժիսոր, օսկարակիր Շեքհար Կապուրը Միշելին Ահարոնյան Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի մոտիվներով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով Երևանում քասթինգ է անցկացրել, որին մասնակցել են Սիրիայից Հայաստան տեղափոխված հայուհիները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն՝ հղում կատարելով Deadline-ին:
Վեպի հիմքում գրողի տատի հիշողություններն են, որը Ցեղասպանությունը վերապրած հայերից է։
Գլխավոր դերի համար Կապուրն ընտրել է ամերիկահայ Սոնա Թաթոյանին, որի նախնիները Ցեղասպանության տարիներին փախել են Հալեպ, սակայն ստիպված են եղել նաև այնտեղից հեռանալ սիրիական հակամարտության պատճառով: