ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու հետ Սաուդյան Արաբիա այցի ժամանակ հանրությանը երևացել է առանց մուսուլմանական գլխաշորի։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Ինչպես նշում է պարբերականը՝ նա հետևել է Արևմոււտքի այլ ազդեցիկ կանանց օրինակին, ովքեր ավելի վաղ այցելել էին թագավորություն։ Խոսքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասին է։ Առանց գլխաշորի ամուսնուն ուղեկցել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին ժամանել է Սաուդյան Արաբիա, դա նրա առաջին արտասահմանյան այցն է։ Ուղևորության ընթացքում նա ծրագրում է այցելել Իսրայել, Իտալիա, Բելգիա և Վատիկան։