Հնդկաստանում ապրիլի սկզբից շոգից մոտ 170 մարդ է մահացել

18:57     20 մայիսի, 2017

Առնվազն 167 մարդ է մահացել շոգից հնդկական Թելանգանա նահանգում՝ սկսած ապրիլի 1-ից, հայտնում է Deccan Chronicle պարբերականը։

Վերջին մի քանի օրերին նահանգում ջերմաչափի սնդիկի սյունը չի իջնում 40 աստիճան Ցելսիուսից։ Նահանգի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 47 աստիճանի։ Ծայրաստիճան շոգը նահանգում կպահպանվի ևս մի քանի օր։

2016 թվականին մոտ 700 մարդ է մահացել շոգից, որը հաստատվում է Հնդկաստանում մարտ-մայիս ամիսներին։ 2015 թվականին գրանցվել է մահվան ավելի քան 2300 դեպք։


© armedia.am