Իսրայել կատարելիք այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտրամադրվի ռումբերից և թունավոր գազերից պաշտպանված հյուրանոցային համար: Այն մասին հայտնում է NBC News-ը:
Երուսաղեմի King David հինգաստղանի հյուրանոցի մենեջերի խոսքով` նախագահական համարները օդափոխման անհատական համակարգ ունեն, որոնք համալրված են հատուկ պաշտպանության մեխանիզմով, որոնք նախատեսված են թունավոր գազի հարձակման դեպքերի համար:
Նշենք, որ սենյակի արժեքը մեկ գիշերակացի համար կազմում է 5700 դոլար: