Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Բրյուսելը պետք է Մեծ Բրիտանիային «միլիարդավոր ֆունտեր» վճարի Եվրոպական ներդրումային բանկում երկրի բաժնետոմսերի համար, հայտնում է Telegraph-ը:
Ըստ Մեյի՝ Մեծ Բրիտանիան ունի ֆինանսական իրավունքներ, որոնք պետք է Brexit-ի հարցով բանակցությունների ընթացքում հաշվի առնվեն պարտավորություններին հավասար: «Շատ խոսակցություններ են տարվում այն մասին, թե ինչ պարտավորություններ պետք է ունենա Միացյալ Թագավորությունը կամ այն մասին, թե մենք ինչ իրավունքներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով այն փողերը, որոնք վճարվել են անցյալում: Մենք հստակ ցույց ենք տալիս, որ հաշվի կառնենք և՛ իրավունքները, և՛ պարտավորությունները», - ասել է Մեյը պարբերականին տված հարցազրույցում: