Մոսկվայի հարավ-արևմտյան մասի փողոցներից մեկի երթևեկելի մասում ցեխից, ավազից և ջրից գոյացած ճահիճ է դուրս գալիս ասֆալտի տակից: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Հաղորդվում է, որ ավտոմեքենաները շրջանցում են փողոցի այդ հատվածը:
Նախնական տվյալների համաձայն՝ ցեխը դուրս է գալիս մասնակիորեն քայքայված ասֆալտի բացվածքից, որը գոյացել է շինարարական աշխատանքների հետևանքով: Նշվում է, որ քաղաքի այս հատվածում մետրոյի նոր կայարան է կառուցվում: