Ավստրալիան վերջնագիր է ներկայացրել նավերով երկիր հասած ավելի քան 7 հազար փախստականների, հայտնում է DW-ն:
Ավստրալական կառավարությունը փախստականներին միջև հոկտեմբեր ժամանակ է տվել, որպեսզի նրանք ապացուցեն ապաստան ստանալու իրենց իրավունքը: Եթե նրանք դա չանեն, կարտաքսվեն երկրից, և նրանց մուտքն Ավստրալիա այլևս կարգելվի:
Ավստրալական իշխանությունների գործողությունները՝ մասնավորապես միգրանտներին Պապուա Նոր Գվինեայի և Նաուրույի հեռավոր կղզիներ արտաքսելու պրակտիկան, արդեն երկար ժամանակ մտահոգություն են առաջացնում իրավապաշտպան կազմակերպությունների մոտ: