ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մեկուսացնել Իրանը: Նման կոչով Թրամփը հանդես է եկել Սաուդյան Արաբիայում, հայտնում է lenta.ru-ն:
Մասնավորապես Թրամփը հայտարարել է, որ «քանի դեռ իրանական վարչակարգը չի ցանկանում դառնալ խաղաղության գործընկեր բոլոր գիտակից երկրները պետք է աշխատեն միասին Թեհրանին մեկուսացնելու համար, մերժեն նրան ահաբեկչության ֆինանսավորման մեջ և աղոթեն այն օրվա համար, երբ Իրանի ժողովուրդը կունենա արդար և ճիշտ կառավարություն, ինչին արժանի է»: