Իսրայելը զիջումներ է արել Պաղեստինին Թրամփի այցի նախաշեմին

10:25     22 մայիսի, 2017

Իսրայելը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին Պաղեստինին մի շարք տնտեսական զիջումներ է արել, հայտնում է Reuters-ը:

«Անվտանգության կաբինետը հավանութան է արժանացրել Պաղեստինի ինքնավարության ամենօրյա կյանքը թեթևացնող տնտեսական միջոցառումներին այն բանից հետո, երբ Թրամփը, ով ժամանում է վաղը, խնդրել է միջոցներ ձեռնակել վստահության ամրապնդման համար», - ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Նշվում է, որ Իսրայելի զիջումները չեն սպառնում վերջինիս անվտանգությանը:


© armedia.am