Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել

10:52     22 մայիսի, 2017

Թուրքմենստանի փոխվարաչապետ Բատըր Էրեշովն ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է «Хроники Туркменистана»-ի աղբյուրը, բարձրաստիճան պաշտոնյայի ինքնասպանությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, սակայն հայտնի է դարձել միայն այժմ:

Բատըր Էրիշովը զբաղվել է արդյունաբերության հարցերով: Ենթադրվում է, որ նա կարող էր լինել հակակոռուպցիոն արշավի ընթացքում բացահայտված գործերից մեկի մասնակից: Նրա որդուն ձերբակալել էին ապրիլի վերջին:


© armedia.am