Ապստամբների նահանգապետ Թալյալ Բարազին նշել է, որ քաղաքում չի մնացել ո՛չ զենք, ո՛չ գրոհային այն բանից հետո, երբ ռուսական զինվորականների մասնակցությամբ կնքվել և իրականացվել է ապստամբների տարհանման մասին պայմանավորվածությունը:
Նշվում է, որ վերջիններիս հնարավորություն է տրվել ազատ լքել քաղաքը: Ենթադրվում է, որ ապստամբերի մեծ մասը կանցնի Իդլիբ նահանգ, որն ամբողջությամբ գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ: