Բուդապեշտում բողոքի երթին մասնակցել է մոտ 10 հազար մարդ
Բուդապեշտում մոտ 10 հազար մարդ է մասնակցել իշխող ազգայնական «Ֆիդես» կուսակցության քաղաքականության դեմ բողոքի ակցիային:
Հունգարացիները բողոքում են Կենտրոնաեվրոպական համալասարանը փակելու, ինչպես նաև փախստականներին օգնող հասարակական կազմակերպությունների աշխատանքը բարդացնելու կառավարության պլանների դեմ:
Ինչպես նշում է BBC-ն, իշխող կուսակցության քաղաքականության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 6 շաբաթ: Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանի և Եվրահանձնաժողովի համբերությունը Վիկտոր Օրբանի կառավարության նկատմամբ արդեն վերջանում է: