«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու գրոհայինները, ովքեր նախօրեին ոչնչացվել էին Անկարայում, ահաբեկչություն էին պատրաստում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համագումար ժամանակ, հայտարարել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչների ծրագիրը բացահայտվել է այն բանից հետո, երբ Ստամբուլում ձերբակալված ադրբեջանցի գրոհային ցուցմունքներ է տվել:
Արդյունքում թուրք իրավապահներին հաջողվել է կանխել իշխող կուսակցության համագումարին ծրագրված ահաբեկչությունն: Ի դեպ, այդ նիստին ներկա էր նախագահ Էրդողանը: