Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի բժշկական հաստատություններից մեկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է տեղական The Nation թերթը, պայթյունի հետևանքով տուժել է 23 մարդ:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել զինվորական թոշակառումների հիվանդանոցի ընդունարանում: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը կենցաղային է՝ օդափոխման համակարգի անսարքությունը: