Մայիսի 22-ից 23-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին: