Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ավազակ և մարդասպան»: Այս մասին, ինչպես փոխանցում է Корреспондент-ը, սենատորը հայտարարել է Fox News-ի եթերում:
«Լավրովը ոչ այլ ոք է, քան ավազակի և մարդասպանի, իսկ ավելի ճիշտ Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի քարոզիչ և խամաճիկ», - նշել է Մաքքեյնը: Նա նաև հայտարարել է, որ Լավրովը «Սպիտակ տան Օվալային կաբինետում անելու բան չունի»: Նա ՌԴ նախագահին մեղադրել է Հալեպի հիվանդանոցներին հարվածելու համար ռուսական օդուժի կողմից բարձր ճշգրտության զենք կիրառելու մեջ: