Ռուսաստանը և Թուրքիան չեղարկել են տնտեսական սահմանափակումները

17:44     22 մայիսի, 2017

Ռուսաստանն ու Թուրքիան Ստամբուլում տնտեսական սահմանափակումները վերացնելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը, արարողությանը ներկա են գտնվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետներ Դմիտրի ՄԵդվեդևն ու Բինալի Յըլդըրըմը:

Հաղորդվում է, Ստամբուլ այցի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բանակցությունները կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ:


© armedia.am