Հայ սամբիստները ութ մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

16:08     22 մայիսի, 2017

Մինսկում ավարտվեց մարզական և մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները ևս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե:

Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) և Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրին երրորդ տեղը:

Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո), իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ, մարտական սամբո) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Ընդհանուր հաշվարկով հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ:


© armedia.am