Մոսկվայի դատարանը հաստատել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ ուղարկված հայցը՝ կապված վարկային պարտավորությունների թերի կատարման հետ, փոխանցում է Gazeta.ru-ն:
2015թ. երգիչը ռուսական բանկերից մեկից 26 % տարեկան տոկոսադրույքով երկու տեսակի վարկ է վերցնում, որը շուտով վճարում է: Մինչդեռ նա դադարում է վճարել տուրքերն այն բանից հետո, ինչ բանկից հետ է կանչվում լիցենզիան: Արդյունքում, բանկի տնօրինությունը դիմում է դատարան:
Վերջինիս որոշմամբ, երգիչը պարտավորվում է վճարել մոտ 500 հազար ռուբլի տուրքերը: Երգչի ներկայացուցչի խոսքերով, նրանք սպասում էին փակված բանկի իրավահաջորդ ընկերության հաստատմանը: