Ռուսաստանը ծրագրում է 2017-ին սպառազինությունների նոր համակարգեր մատակարարել ՀԱՊԿ երկրներին, այդ թվում՝ ուղղաթիռներ և պաշտպանական համակարգեր։ Այս մասին Sputnik գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
«2017 թվականին Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության մատակարարումները՝ համապատասխան վերոնշյալ պայմանագրերի (պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ)։ Դա ներառում է նախևառաջ ավիացիոն տեխնիկան, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա», - ասել է Շուգաևը։
Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով՝ առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ը կարող է իրացնել արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարարելու ծրագիրը։
«Ռազմական տեխնիկայի ու արտադրանքի տեսակները որոշող ծրագիրը, ինչպես նաև կոնկրետ պետությանը մատակարարելու ժամկետները, նախապատրաստվել ու գրեթե համակարգվել են բոլոր երկրների հետ և սպասվում էր, որ այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թվականներին։ Այնպիսի խնդիրների պատճառով, ինչպես ճգնաժամն է, պատժամիջոցները և այլն, մենք որոշում ընդունեցինք դադարեցնել այդ ծրագրի իրականացումը, սակայն միայն անվերադարձ մատակարարումների հետ կապված», - ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ ծրագրի իրացումը ամբողջությամբ հնարավոր է վերականգնել 2018-2019 թվականներին։