Լը Պենը մտադիր է հրաժարվել Frexit-ի գաղափարից

18:16     22 մայիսի, 2017

 Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առանջորդ Մարին Լը Պենը մտադիր է հրաժարվել Ֆրանսիայի՝ ԵՄ –ից դուրս գալու ծրագրերից, հայտնել է «Ազգային ճակատի» տնտեսական ստրատեգ Բերնար Մոնոն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Frexit չի լինի: Մենք Ֆրանսիայի ժողովրդի կամքը հիմք ենք ընդունել»,- նշել է Մոնոն:

Ավելի վաղ Մարին Լը Պենը հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու մասին:

Ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ հունիսի 11-ին և 18-ին:


© armedia.am