ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեպի Իսրայել կատարած իր առաջին աշխատանքային այցի մեկնարկին հայտարարել է, որ մերձավորարևելյան առաջնորդներն ունեն «բացառիկ հնարավորություն» տարածաշրջանը կայունացնելու, հաղորդում է BBC-ն:
Այցի ընթացքում Թրամփը բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ:
«Մեր առջև այս տարածաշրջանի մարդկանց անվտանգությունն ու կայունությունն ապահովելու, ահաբեկչությունը հաղթելու և զարգացմամբ, երջանկությամբ ու հարմոնիայով լի ապագա ապահովելու հազվադեպ հնարավորություն կա»,- հայտարարել է ամերիկացի նախագահը:
Իր ողջույնի խոսքում Նեթանյահուն ևս հույս է հայտնել, որ Թրամփի այցը «տարածաշրջանում հաշտության ուղի» կբացի: