Սինգապուրում 182-ամյա Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին զբոսաշրջիկների ամենասիրված տեսարժան վայրերից է։ Այնտեղ ամեն օր այցելում է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է Աինգապուրի Straits Times պարբերականը։
Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 1835 թվականին իռլանդացի ճարտարապետ Ջորջ Կոլմանի նախագծով:
Նշվում է, որ եկեղեցին վանահայր չունի։ Տարվա մեջ 5-6 անգամ այստեղ ժամերգություն է անցկացնում տեր Զավենը, որը Սինգապուր է գալիս Մյանմայից։
Հաղորդվում է, որ 1970-ականներին Սինգապուրի հայտնի հայերի շիրմաքարերը Բուկիտ Տիմահ գերեզմանոցից տեղափոխվել են եկեղեցու տարածք, որի հարևանությամբ պանթեոն է հիմնվել։ Եկեղեցին և կից տարածքը ներառվել է Սինգապուրի պատմական հուշարձանների ցանկում։