Բրիտանական «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է առնվազն 19, վիրավորվել՝ 50 մարդ:
Բրիտանական իշխանությունները արդեն հայտարարել են, որ հակված են տեղի ունեցածը ահաբեկչություն համարելուն, փոխանցում է lenta.ru-ն:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Արիանա Գրանդեի համերգից հետո՝ երբ երգչուհին վերջին երգը կատարելուց հետո հեռացել էր ետնաբեմ: