Վենեսուելայում ցուցարարները Սաբանետա քաղաքում (Բարինաս նահանգ) հրդեհվել է երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Նախնական վարկածով՝ դա արվել է ի պատասխան նահանգում 19-ամյա երիտասարդի սպանության, որի մեջ մեղադրում են ազգային գվարդիային։
Հակակառավարական ցույցերն ու անկարգությունները երկրում շարունակվում են մոտ 2 ամիս։ Այդ ընթացքում զոհվել է առնվազն 46 մարդ, կա հարյուրավոր ձերբակալվածներ: