ԻՊ-ն ստանձնել է Մանչեսթերի ահաբեկչության պատասխանատվությունը

10:42     23 մայիսի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է համացնացում, հայտնում է իրաքյան «Ախբար Իրաք» լրատվական պորտալը:

Արդեն 22 մարդու կյանք խլած պայթյունը տեղի է ունեցել ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթուցիկ սարք գործադրվել է սպասասրահում: Բրիտանական իշխանությունները տեղի ունեցածն որակել են որպես ահաբեկչությունը:

 


© armedia.am