Ճշտվում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան Twitter-ի էջում։
Նշվում է, որ դեսպանատունն իր ցավակցությունն է հղում հարձակման հետևանքով զոհերի և տուժածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 22 մարդ։ Բրիտանական իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն: