ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կին Մելանյա Թրամփն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն Վարդապետ Բաղդասարյանի հայտարարությանը:
Նշվում է, որ տաճարի բակում Դոնալդ Թրամփն ու նրա տիկնոջը դիմավորել են Հունաց պատրիարքը և Տեր Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյանը: Հայկական բաժին այցելության ընթացքում Դոնալդ Թրամփը և ԱՄՆ առաջին տիկինը ծանոթացել են Հայ եկեղեցու և Հայ ժողովրդի պատմությանը: