Մոգերինի. ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը

16:39     23 մայիսի, 2017

Բրյուսելում անցկացվել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ:

Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որ ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես նկատել է.

«Այսօր մենք քննարկել ենք մեր հարաբերություններում հաջորդ քայլերը: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը»,- հանդիպումից հետո հայտարարել է Մոգերինին:

Կողմերը ողջունել են վերջերս նախաստորագրված ԵՄ-ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները և կոչ են արել այն արագ ավարտել:

Խորհուրդը քննարկել է Հայաստանում իրականացված վերջին քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները: ԵՄ-ն ի գիտություն է ընդունել այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և դրանք դրական հունով շարունակելու հարցում Հայաստանի հավատարմությունը, ինչպես նաև կոչ է արել արագացնել բարեփոխումներն առանձին ոլորտներում:


© armedia.am